Լինում են դեպքեր, երբ զինծառայողները, սպաները փորձում են կոռուպցիոն ռիսկերի գնալ, սակայն մեր պարտքն է դրանք արմատախիլ անել.Ասրյան


Լինում են դեպքեր, երբ զինծառայողները, սպաները փորձում են կոռուպցիոն ռիսկերի գնալ, սակայն մեր պարտքն է դրանք արմատախիլ անել.Ասրյան
Հունիս 4 16:34 2025

Զինվորական ծառայությունից ազատվելու համար կա օրենսդրություն, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով գումարով բանակից ազատվելուն, ասաց ԳՇ պետ Էդուարդ Ասրյանը։

 

 Նա նշեց, որ կառավարության նիստին նախագծի քննարկման ժամանակ Պաշտպանության նախարարը ներկայացրել է տեսակետ և դա ամբողջ գերատեսչության ղեկավարության տեսակետն է, այդ թվում նաև՝ ԳՇ-ի.«Այդ մասով առաջիկայում հանձնաժողովում կլինի քննարկում և մեր տեսակետը կներքայացնենք։ Մենք շահագրգռված ենք, որ բանակը համալրվի առողջ , կրթված զինծառայողներով, քաղաքացիներով։ Իսկ ԳՇ-ի պարտքն է շարունակել նրանց ուսուցանելը, կրթելը»։

 

Ինչ վերաբերում է բանակում կոռուպցիոն դրսևորումներին, Ասրյանը նշեց.«Ես կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից չեմ, սակայն լինում են դեպքեր, երբ տարբեր զինծառայողներ, սպաներ, պայմանագրային զինծառայողները փորձում են կոռուպցիոն ռիսկերի գնալ, սակայն մեր պարտքն է դրանք արմատախիլ անելը»։