ՔՊ-ն անհայտ կորստի է մատնել կուսակրոն քահանաների․ Հովհաննես Իշխանյան


ՔՊ-ն անհայտ կորստի է մատնել կուսակրոն քահանաների․ Հովհաննես Իշխանյան
Հունիս 5 23:11 2025

Հասարակական գործիչ, ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը գրել է․

«ՔՊ-ն անհայտ կորստի է մատնել կուսակրոն քահանաների։

Հայր Մկրտիչը 2020թ․ հրահրած պատերազմի անհայտ կորածների ցուցակում է։

Նոյեմբերի 9-ից հետո ՔՊ-ն այնքան էր զբաղված իշխանությունը պահելով, որ անհայտ կորածներին փնտրելու վրա ռեսուրս չէր ծախսում։

Պատերազմից 50 օր անց գտնված Ալբերտ Ստեփանյանի, Սամվել Սամբատովի, Սասուն Պետրոսյանի, Կարեն Ներսիսյանի, Հայկ Հարությունյանի, Գրիշա Գրիգորյանի դիարձումից ստամոսքում կաղին, խոտ ու մասուր են գտել։ Սովից են մահացել ուրեմն, որտև ՔՊ-ն գործ ուներ, իշխանությունը պիտի պահեր, որ Արցախը տա ու էլի զինվորներ սպանի։

Եվ սա էկել ասում ա՝ եկեղեցին մեր հոգին, անհայտ կորած հոգիներին չփնտրած ու չգտած, նրանց վանքերն ու եկեղեցիները ավերման հանձնած։

1160 անհայտ կորած կա Արցախի հանձնման ահաբեկչությունից»։