Կրակոցներ հնչել են, հնչում են, բայց դրանք թիրախային չեն. նպատակ ունեն զինծառայողներին, բնակիչներին հոգեբանորեն ճնշել. ԳՇ պետ


Կրակոցներ հնչել են, հնչում են, բայց դրանք թիրախային չեն. նպատակ ունեն զինծառայողներին, բնակիչներին հոգեբանորեն ճնշել. ԳՇ պետ
Հունիս 4 16:11 2025

ԳՇ պետ Էդուարդ Ասրյանը սահմանային իրավիճակը գնահատում է հարաբերական կայուն։

 Այս մասին նա հայատարարեց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։

 «Այո, կրակոցներ հնչել են, հնչում են, բայց դրանք նպատակային չեն, թիրախային չեն; Այն կրակոցները, որոնք թիրախավորում են, դրա մասով մեր  գերատեսչության պաշտոնական լրատվականը տեղեկատվություն  տալիս է»,-ասաց Ասրյանը։

 Անդրադառնալով ադրբեջանական կողմի հայտարարություններին, թե իրենք չեն եղել կրակողները, ԳՇ պետը նկատեց.«Միանշանակ իրենք այդպես կասն, բայց դե իրենք են կրակողները։ Առաջինը կրակող կողմն ավելի լավ կիման իր նպատակները։ Իսկ մեր գնահատականով նպատակները  հետևյալն են՝ մեր զինծառայողների վրա ճնշում գործադրել, սահմանային բնակչության վրա ճնշում գործադրել; Փաստն այն է, որ մենք դրանց վրա ուշադրություն  չենք դարձնում, շարունակում ենք մեր բնականոն ծառայությունը»։

Դիտարկմանը՝ ինքն էլ է  վարչապետի պես կարծում, որ պատերազմ չի լինելու, այլ լինելու է խաղաղություն, Ասրյանը նշեց.«Վարչապետը ՀՀ  ԶՈՒ գերագույն հրամանատարն է, և այն ինչ նա հնչեցնում է, ուրեմն բավականին հիմքեր ունի դրա համար»։