Եթե Նիկոլին հաջողվի հաղթել Եկեղեցուն, ապա վտանգի տակ կհայտնվի քրիստոնեական բոլոր եկեղեցիները. Բաբայան


Եթե Նիկոլին հաջողվի հաղթել Եկեղեցուն, ապա վտանգի տակ կհայտնվի քրիստոնեական բոլոր եկեղեցիները. Բաբայան
Հունիս 4 13:52 2025

Փաստաբան Արսեն Բաբայանը գրել է․

«Եթե Նիկոլին հաջողվի հաղթել Եկեղեցուն, ապա վտանգի տակ կհայտնվի ամբողջ աշխարհում քրիստոնեական բոլոր եկեղեցիները, քանի որ աշխարհի բոլոր եկեղեցիներում կան խնդիրներ, ինչպես նաև դիկտատուրա երազող սատանաներ․․․

Նիկոլի այդ «հաղթանակը» լինելու է վարակիչ։

Հիշո՞ւմ եք, որ Նիկոլն իրեն հաճախ Հիսուսի հետ էր համեմատում․․․ Ցավոք Եկեղեցու նկատմամբ հարձակումները դեռ առջևում են, անհավատալի ու անպատկերացնելի արարքներ են արվելու․․․

Ցավոք սատանան թափ է հավաքում, բայց մենք պարտավոր ենք կանգնեցնել նրան։

Խնդրում եմ չգաք ու դաս տվող քննադատի հայացքով չհարցնեք, թե ինչպես․․․ «Ինչպես» հարցի կոնկրետ պատասխանը, եթե ունենայի, ապա արդեն արած կլինեի»։