Պետական բյուջեն մեր երկրի ընտանեկան բյուջեն է. Նիկոլ Փաշինյան


Պետական բյուջեն մեր երկրի ընտանեկան բյուջեն է. Նիկոլ Փաշինյան
Հունիս 4 10:21 2025

ՀՀ պետական բյուջեն թվային տեքստ է, որը պատմում է մեր իրականության, մեր հաջողությունների ու ձախողումների, մեր մարտահրավերների ու հնարավորությունների մասին, ԱԺ-ում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Կարևոր է, որ մենք բյուջեի թվերը կարողանանք թարգմանել ու դարձնել բովանդակային տեքստ, դրանք էլ կարողանանք արտահայտել թվային ձևով»,- նշեց նա։

2024 թվականին պետական բյուջեի եկամուտները կազմել են 2 տրիլիոն  579 միլիարդ 200 միլիոն դրամ։

«Սա նշանակում է, որ բոլորս այսքան գումար ենք փոխանցել պետական բյուջե, որը մեր երկրի ընտանեկան բյուջեն է»,- ասաց Փաշինյանը։