Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի Հանրապետության նախարարների խորհրդի նախագահ Ջորջա Մելոնիին ազգային տոնի՝ Հանրապետության օրվա առիթով:
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իտալիայի ժողովրդին Իտալիայի ազգային տոնի՝ Հանրապետության օրվա կապակցությամբ։
Իտալիան մեզ համար բարեկամ երկիր է և կարևոր գործընկեր: Հայաստանը մշտապես առանձնահատուկ նշանակություն է տվել Իտալիայի հետ բարեկամական կապերի հետևողական զարգացմանն ու խորացմանը՝ հիմնված ժողովրդավարական արժեքների, փոխադարձ շահերի և մեր ժողովուրդների միջև առկա համակրանքի վրա:
Կարևորում ենք Իտալիայի հետ փոխգործակցությունը թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթակներում՝ ներառյալ համագործակցությունը Հայաստան-ԵՄ գործընկերության շրջանակում: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կշարունակենք նոր ձեռքբերումներ արձանագրել՝ որակական նոր մակարդակի բարձրացնելով Հայաստանի և Իտալիայի միջև համագործակցությունը:
Լիահույս եմ, որ շուտով հնարավորություն կունենանք հանդիպելու և առավել մանրամասն քննարկելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերը:
Մաղթում եմ Ձեզ, տիկին Մելոնի, քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Իտալիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն, բարեկեցություն և երջանկություն»,- ասվում է ուղերձում։