Երևան-Մեղրի ճանապարհին բախվել են «Mercedes-Benz»–ը և «Nissan»–ը․ կան վիրավորներ


Երևան-Մեղրի ճանապարհին բախվել են «Mercedes-Benz»–ը և «Nissan»–ը․ կան վիրավորներ
Հունիս 2 08:53 2025

Հունիսի 1-ին, ժամը 20:24-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի մոտ 141-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» և «Nissan» մակնիշների ավտոմեքենաները:

 

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Nissan» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներն ավտոմեքենայից դուրս են բերվել և հոսպիտալացվել բժշկական կենտրոն։

 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և տուժածներից մեկին մոտեցրել շտապօգնության մեքենային։