Դիվական խրախճանք է Քրիստոնյա Հայաստանում. քաջ լինենք և չտրվենք այդ չարահնար կործանարար գայթակղությանը. Հայր Ասողիկ Կարապետյան


Դիվական խրախճանք է Քրիստոնյա Հայաստանում. քաջ լինենք և չտրվենք այդ չարահնար կործանարար գայթակղությանը. Հայր Ասողիկ Կարապետյան
Մայիս 31 12:35 2025

Դիվական խրախճանք է Քրիստոնյա Հայաստանում, այս մասին հայտարարել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արխիվի և Թանգարանների տնօրեն Հոգեշնորհ Տեր Ասողիկ աբեղա Կարապետյանը։

«Աշխարհը փոթորկած և մահ սփռած քամիները հասել են նաև Հայաստան՝ մեր կյանքի ամեն ոլորտից ի հայտ բերելով անզգամ ու անխոհեմ կամակատարների, որոնք իրենց խոսքերով ու գործողություններով գայթակղության քար են դառնում՝ հարվածելով Պետությանն ու Սուրբ Եկեղեցուն:

Քաջ լինենք և չտրվենք այդ չարահնար կործանարար գայթակղությանը՝ դառնալով չարագործներ, դառնալով ստոր անձեր:

Հաստատուն մնանք մեր հավատքի մեջ, հավատարիմ լինենք մեր Հայրենիքին՝ բարձր պահելով վարկը մեր հարազատ Երկրի և անեղծ՝ սրբությունը մեր հերոս Եկեղեցու»,- նշել է Տեր Ասողիկ աբեղա Կարապետյանը։