Չէ, հայեր ջան, ներող եղեք, բայց այսքանից հետո մենք, իրոք, հավաքական նիկոլ ենք․ Հասրաթյան


Չէ, հայեր ջան, ներող եղեք, բայց այսքանից հետո մենք, իրոք, հավաքական նիկոլ ենք․ Հասրաթյան
Մայիս 30 21:37 2025

Արցախը քեշով տվեց, հինգ հազար հայի կյանք տարավ, Հայրենիքը դարձրեց լափաման, Արարատ ու ցեղասպանություն ուրացավ, հիմա էլ մեր հավատն է պղծում և տակավին մնում հանդուրժված, գրել է Արցախի ՊԲ պահեստազորի գնդապետ, նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը։

«Այսքանից հետո ինչպես չասել, որ մեր ազգի իրական դեմքը նիկոլն է, այլ ոչ թե Անդրանիկն ու Նժդեհը, Սարոյանն ու Ազնավուրը…

Տարիներ, իսկ գուցե՝ դարեր շարունակ մենք մեզ ներկայացնում էինք որպես Տիգրան Մեծի կամ Վարդան Սպարապետի իրավահաջորդներ, այն ինչ, իրականության մեջ մենք մեր հավաքական կերպարով ոչ ավելին ենք, քան մի սովորական նիկոլ՝ իրար խաբող, թշնամու առաջ ծնկող, ազգայինը մերժող, նեղանձնականը՝ պաշտող…

Մենք ոչ ավելին ենք, քան նիկոլի նման փողոցում լավաշ ճոթռող (կնշանակի՝ պատռող), մեկս մյուսին ատող, նախանձող և, որ ամենասարսափելին է, սեփական անցյալն ուրացող… Չէ, հայեր ջան, ներող եղեք, բայց այսքանից հետո մենք, իրոք, հավաքական նիկոլ ենք»։