Մայր Աթոռի արձագանքը պետք է լինի համարժեք. Արամ Վարդևանյան


Մայր Աթոռի արձագանքը պետք է լինի համարժեք. Արամ Վարդևանյան
Մայիս 30 16:01 2025

ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր, փաստաբան Արամ Վարդևանյանը կարծում է, որ եկեղեցին պետք է համարժեք պատասխան տա Նիկոլ Փաշինյանին։

 

«Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ կարգավիճակը ոչ միայն մեր արժեքային, պատմական համակարգից է բխում, այլև այն 2005 թվականի նոյեմբերի 27-ից ամրագրված է Սահմանադրությամբ:

 

Այսինքն՝ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու կարգավիճակը բացառիկ է և բարոյական և նույնիսկ սահմանադրական իմաստով: Այդ կարգավիճակի պայմաններում մեր Եկեղեցու, մեր Մայր Աթոռի արձագանքը պետք է լինի համարժեք»,- Facebook-ում գրել է Վարդևանյանը։