Ադրբեջանը ՀՀ-ի դեմ հերթական ագրեսիան է նախապատրաստում, իսկ Փաշինյանն ու իր թիմը գալիք հնարավոր ձախողումներն արդարացնելու մեղավորներ են փորձում գտնել. Արթուր Խաչատրյան


Ադրբեջանը ՀՀ-ի դեմ հերթական ագրեսիան է նախապատրաստում, իսկ Փաշինյանն ու իր թիմը գալիք հնարավոր ձախողումներն արդարացնելու մեղավորներ են փորձում գտնել. Արթուր Խաչատրյան
Մայիս 30 15:00 2025

Ադրբեջանը հիքմեր է նախապատրաստում Հայաստանի դեմ հերթական ագրեսիայի համար, և փոխանակ Փաշինյանն ու իր թիմը հիմքեր ստեղծեն պաշտպանելու ՀՀ-ն, մեղավորներ են փորձում գտնել. ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

 

«Փաշինյանի և թիմակիցների ամբողջ քաղաքականությունն այս շաբաթ ուղղված է եղել գալիք հնարավոր ձախողումներն արադացանելու և այլոց մեղադրելու համար հիմքեր ստեղծելուն։ Մասնավորապես՝ այսօրվա գրառումը. ինչո՞ւ գրառումը համընկավ միջազգային խորհրդաժողովի հետ, որը Մայր Աթոռի նախաձեռնությամբ կայանում է Շվեյցարիայում»,-ասաց նա։

 

Խաչատրյանը շարունակեց, որ արդարացնելու նման մի պատճառ էր Ալեն Սիմոնյանի հայտարարությունը, որը համընկավ Արցախի ԱԺ նախագահ ընտրելու հետ։

 

«Ինչու է Ադրբեջանը մայիսի 28-ին անմիջական սահմանին բացում միջազգային երրորդ օդանավակայնը, ինչու հանկարծ Ադրբեջանը երեկ հայտարարեց, որ Խոզնավարում իրենք չեն կրակել, իսկ ո՞վ է կրակել՝ հանգուցյալ Ալեքսանդր Սերգեյի Պուշկի՞նը»,-ասաց նա և նշեց, որ այս ամենը նշանակում է՝ Ադրբեջանը հիմքեր է նախապատրաստում ՀՀ-ի դեմ հերթական ագրեսիայի համար, իսկ Փաշինյանը և իր թիմն արդարանալու հիմքեր են ստեղծում։

 

«Որ ասեն՝ այ, եթե Մայր Աթոռն այս խորհրդաժողովը չկազմակերպեր՝ հարձակում չէր լինի, որ Արցախի ԱԺ-ն նոր նախագահ չընտրեր՝ նոր հարձակում չէր լինի»,-ասաց նա։