Գագիկ Ծառուկյանը հարցազրույց է տվել Կենտրոն հեռուստաընկերությանը, որը կհեռարձակվի այսօր՝ ժամը 22։00-ին։
Հաղորդավար Շաքե Իսայանը ներկայացրել է հարցազրույցի անոնսը․
«Նոր սերունդին պարտության խարանով չդաստիարակելու, մայիսյան եռատոները վերարժևորելու և վերականգնելու անհրաժեշտությունից մինչև Բաքվի բանտերում պահվող մեր գերիների ճակատագիր, ազդեցիկ հայերը՝ որպես գործոն և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի կարևորությունը։
Խոսել ենք նաև այն մասին, որ համախմբման բանաձևը պետք է լինի ոչ թե անձնական հավակնությունները վարչապետի պաշտոնի շուրջ, այլ պատրաստակամությունը՝ ծառայելու Հայաստանի ապագային»։
Անոնսն՝ այստեղ։