Օկուպացված Արցախի Մարտակերտ քաղաքի տարածքում ականի պայթյունից մարդ է վիրավորվել: Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ադրբեջանի Տերտերի շրջանի Յուխարի Ղարադաղլի գյուղի բնակիչ Թելման Ախմեդ օղլու Հուսեյնովը անասուններ արածեցնելիս պայթել է ականի վրա։ Տուժածը ստացել է տարբեր ծանրության վնասվածքներ։