Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների հաջորդ հանդիպման ամսաթիվ դեռ չունենք, Ապարանում News.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Ինչ վերաբերում է սահմանազատման աշխատանքներին, փոխնախարարն ասաց.
«Ձեզ հայտնելու նորություններ չունեմ այդ մասով, ինչ-որ աշխատանքներ ընթանում են։ Գործընթացը փակուղային չեմ համարում, ունենք իրավական լիարժեք բազա՝ երկու երկրների կողմից հաստատված և ներպետական ընթացակարգեր անցած։ Դա շատ կարևոր է աշխատանքները շարունակելու համար»։