Ձերբակալվել է Ավշարի Արայիկի՝ Արայիկ Գրիգորյանի եղբայրը


Ձերբակալվել է Ավշարի Արայիկի՝ Արայիկ Գրիգորյանի եղբայրը
Մայիս 29 18:44 2025

Hayastan.news-ի տեղեկություններով քիչ առաջ ձերբակալվել է Ավշարի Արայիկի՝ Արայիկ Գրիգորյանի հարազատ եղբայրը։
Սուրիկ Գրիգորյանը, ով նախկինում Ավշարի գյուղապետն էր, ըստ Hayastan.news-ի տեղեկությունների, կասկածվում է փողերի լվացման մեջ։

Ի դեպ, հիշեցնենք, որ ՀՀԿ-ի իշխանության տարիներին Գրիգորյան եղբայրները՝ երեքն էլ պաշտոնյաներ էին․ Արայիկ Գրիգորյանը պատգամավոր էր, Արամայիս Գրիգորյանը՝ Արարատի մարզպետ, Սուրիկ Գրիգորյանն էլ՝ գյուղապետ։