2025 թվականի հունվար-ապրիլ ամիսներին հարկային մուտքերն աճել են 120 միլիարդ դրամով (ավելի քան 314 միլիոն դոլար – խմբ.) կամ 14,5%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը։
Նրա խոսքով՝ մուտքերն էականորեն աճել են թե՛ հարկային, թե՛ մաքսային համակարգերի գծով։ Հակոբյանը պարզաբանեց, որ հարկային համակարգի գծով ցուցանիշն աճել է 12,7%-ով, իսկ մաքսային համակարգի գծով՝ 25,3%-ով։ ՊԵԿ նախագահը մատնանշեց թե՛ հարկերի հավաքագրման, թե՛ տնտեսական աճի ապահովման կարևորությունը։