Այսօր Բագրատ Սրբազանի ծննդյան տարեդարձն է


Այսօր Բագրատ Սրբազանի ծննդյան տարեդարձն է
Մայիս 20 21:58 2025

«Հայաստան» խմբակցության պատգամավոր  Գառնիկ Դանիելյանը գրում է․

«Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ծննդյան տարեդարձն է:

Բացառիկ մարդու, որն իր գործունեությամբ և անսահման նվիրվածությամբ ամեն օր օրինակ է ծառայում բոլորիս։

Աստված և Հայրենիք․ ա՛յս են Բագրատ Սրբազանի հենարանները։

Հպարտ եմ, որ Սրբազան Հոր հետ միասին անցել ու անցնում ենք դժվարին, բայցև արժանապատիվ ճանապարհ։ Վստահ եմ, որ արդարության համար մղվող այս պայքարում մենք հաջողելու ենք։

Ուժ, կորով և քաջառողջություն, սիրելի՛ Սրբազան»։