Գեղարքունիքի մարզի Չկալովկա գյուղի երեք բնակչի մոտ բրուցելոզ է ախտորոշվել։ Այս մասին 24News-ի հետ զրույցում հայտնեցին Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։
«Ապրիլին մեկ բնակչի մոտ է բրուցելոզ հաստատվել, իսկ մայիսին այս պահի դրությամբ երկու քաղաքացու մոտ է հիվանդությունը ախտորոշվել։ Նշենք, որ մայիսի տվյալները նախնական են, ամսվա վերջին ամբողջական պատկերը պարզ կլինի»։