Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե Նոր Նորքի արդեն նախկին թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանի հրաժարականից հետո ինչո՞ւ ինքը ևս հրաժարական չի տվել՝ ելնելով իր հայտարարությունից։
«Ես ասել էի` եթե հեռացնեն։ Տարբերություն չեք զգո՞ւմ»,-ասաց թաղապետը։
Հիշեցնենք, որ «Հանրապետություն» կուսակցության անդամ, թաղապետ Մխիթարյանն ասել էր, որ եթե Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը հայտնի միջադեպից հետո ազատվի աշխատանքից, ապա «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչները վայր կդնեն իրենց լիազորությունները:
Այլ հարցերի նա չպատասխանեց։