ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է, որ ինքը մինչ անվտանգության աշխատակիցներ ունենալն էլ համարձակ է եղել ու արձագանքել է բոլորին։
«Նույնիսկ դեպք է եղել, որ ինձ վիրավորել են, դրանից հետո այդ մարդու քիթն է կոտրվել, ես դա արել եմ, մինչ անվտանգության աշխատակից ունենալը»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Հարցին՝ երբ անվտանգության աշխատող չունենա՝ դուրս կգա՞ փողոց՝ ԱԺ նախագահն արձագանքեց. «Իա՜, բարև քեզ, իհարկե, ինչո՞ւ պետք է դուրս չգամ»։
Սիմոնյանն ասաց՝ այո՛, ունի ու ունեալու է անվտանգության աշխատողներ, որովհետև օրենքով է դա հասնում։
«Բայց երբ չունենամ, մարդիկ, ովքեր հոխորտում են, ավելի շատ բան ունեն անհանգստանալու, քան՝ ես»,- հավելեց նա։