Հռոմի Պապ Լևոն XIV-ը Վատիկանում կայացած գահակալության արարողության ընթացքում ընդունել է պապական իշխանության խորհրդանիշները՝ «Ձկնորսի մատանին» և պալիումը (ոչխարի բրդից պատրաստված ժապավեն՝ վրան ասեղնագործված խաչեր)։ Այս պահից պաշտոնապես սկսվում է նրա հովվապետությունը։
Հռոմի պապ Լևոն XIV-ը, գահակալության արարողության մեկնարկից առաջ, «պապոմոբիլով» շրջել էր Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում՝ ողջունելով հազարավոր հավատացյալների:
Պոնտիֆիկոսի գահակալության համար ժամանել են 156 երկրների և միջազգային կազմակերպությունների պատվիրակություններ, այդ թվում՝ մոտ 30 պետությունների ղեկավարներ և բարձրաստիճան հյուրեր:
Միջոցառումը հեռարձակվում է Vatican News յութուբյան ալիքով։