Էդմոն Մարուքյանն արդեն դիմում է գրել. «Փաստ»


Էդմոն Մարուքյանն արդեն դիմում է գրել. «Փաստ»
Մայիս 17 08:25 2025

«Փաստ» օրաթերթը գրում է.

 

Երեկ ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը հայտնել էր, որ ՄԱՍԿ վարչությունը ՀՀ վարչապետին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագծով որպես վարչապետի թեկնածու առաջադրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին։ Վերջինս ուղիղ եթերում անդրադարձել էր թեմային՝ հայտնելով իր համաձայնությունը։

 

Ավելի ուշ «Փաստի» լրագրողի տեսախցիկը ֆիքսել է Էդմոն Մարուքյանին ՀՀ վիզաների և անձնագրային վարչությունում։ Նա դիմում էր լրացնում վարչապետի թեկնածուի համար պահանջվող փաստաթղթերը ստանալու համար։

 

Հիշեցնենք, որ Մարուքյանը նաև ուղիղ եթերում զանգահարել էր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ղեկավարներին՝ հանդիպում առաջարկելով։

 

Գործընթացն ԱԺ-ում կարող է քննարկվել, երբ առնվազն 36 պատգամավոր տրամադրի ստորագրություն:

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում