Ալեն Սիմոնյանն այցելել է քաղաքական բռնաճնշումների և տոտալիտարիզմի զոհերի հուշահամալիր


Ալեն Սիմոնյանն այցելել է քաղաքական բռնաճնշումների և տոտալիտարիզմի զոհերի հուշահամալիր
Մայիս 15 19:09 2025

Խորհրդարանի մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել․

«Ղազախստան կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այցելել է քաղաքական բռնաճնշումների և տոտալիտարիզմի զոհերի «Ալժիր» հուշահամալիր, որտեղ իր հարգանքի տուրքն է մատուցել 1930-1950 թվականների բռնաճնշումների ժամանակահատվածում ճամբար աքսորված կանանց հիշատակին:

Ըստ թանգարանի տվյալների՝ բանտարկվածների թվում եղել են նաև շուրջ 80 հայ կանայք: Ալեն Սիմոնյանը ծաղիկներ է դրել նաև հայ կանանց հիշատակին նվիրված հուշակոթողին:

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գրառում է կատարել թանգարանի պատվավոր հյուրերի հուշամատյանում»։