Խոշոր վթար Թուրքիայում. կան զnhեր ու վիրավորներ


Խոշոր վթար Թուրքիայում. կան զnhեր ու վիրավորներ
Մայիս 10 20:03 2025

Թուրքիայի արևմուտքում ուղևորատար ավտոբուսը բախվել է բեռնատարի և մեքենայի, ինչի հետևանքով զոհվել է առնվազն վեց մարդ, շատերը վիրավորվել։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, դեպքի մասին հայտնել է  AHaber հեռուստաալիքը։

«Ժամը 13:00-ի սահմաններում Չանաքքալե-Էզինե մայրուղում ավտոբուսը բախվել է գերաններով բեռնված բեռնատարի և ուղևորատար մեքենայի։ Նախնական գնահատականներով՝ զոհվել է առնվազն վեց մարդ», - հաղորդել է հեռուստաալիքը։

Նշվում է, որ վթարի հետևանքով կան շատ վիրավորներ, որոնք հոսպիտալացվել են մոտակա հիվանդանոցներ։