Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան հայտարարել է, որ Կիևը և նրա դաշնակիցները պատրաստ են 30 օրով (սկսած մայիսի 13-ից) ամբողջական հրադադարի։
Սիբիգան հայտարարությունը հնչեցրել է Կիևում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Ֆրդրիխ Մերցի, Մեծ Բրիտանիայի և Լեհաստանի վարչապետեր Կիր Սթարմերի և Դոնալդ Տուսկի հետ կայացած հանդիպումից հետո։
«Ուկրաինան և բոլոր դաշնակիցները պատրաստ են երկուշաբթի օրվանից առնվազն 30 օրով ամբողջական և առանց նախապայմանների զինադադարի՝ ցամաքում, օդում և ջրում»,- հանդիպումից հետո Х-ի իր էջում գրել է Սիբիգան։
Նա հայտնել է նաև, որ Կիևում վերը նշված հանդիպման մասնակիցները և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «արդյունավետ հեռախոսազրույց են ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ»։
Սիբիգան նաև նշել է, որ 30-օրյա հրադադարը, եթե պահպանվի, կարող է ճանապարհ հարթել խաղաղ բանակցությունների համար։
Նշենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր հերթին մի քանի անգամ հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտության կարգավորումը տեսնում է երկարատև ու կայուն խաղաղության հաստատմամբ, ոչ թե կարճ հրադադարներով, որոնք հակառակորդին հնարավորություն կտան «շունչ քաշել» ու վերադասավորել ուժերը՝ ռազմական կոնֆլիկտը շարունակելու համար։