Եվրոպացի առաջնորդները մեկնել են Կիև


Եվրոպացի առաջնորդները մեկնել են Կիև
Մայիս 10 11:34 2025

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Մեծ Բրիտանիայի ու Լեհաստանի վարչապետները մեկնել են Կիև՝ մասնակցելու այսպես կոչված «կամավորների կոալիցիային»։

Այս մասին հայտնում է  BBC-ն։ Համատեղ հայտարարության մեջ առաջնորդները նշում են, որ «կուժեղացնեն ճնշումը» Ռուսաստանի վրա և «պատրաստ են աջակցել խաղաղության բանակցություններին»։

Հիշեցնենք,  որ ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր շաբաթ օրը կոալիցիայի առաջնորդների հետ հանդիպման մասին։