Վարչապետի հանձնարարությամբ ուսհաստատություններում ու պետական հիմնարկներում թմրանյութի դեմ թեստավորումներ կիրականացվեն


Վարչապետի հանձնարարությամբ ուսհաստատություններում ու պետական հիմնարկներում թմրանյութի դեմ թեստավորումներ կիրականացվեն
Մայիս 5 14:33 2025

Առաջիկայում, վարչապետի առաջարկությամբ, թմրամիջոցների դեմ պայքարն ավելի մեծ թափ կստատնա. ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցի քննարկմանը հայտարարեց ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանը։

 

«Խոսքը վերաբերում է կամավոր կամ ընտրանքային թեստավորմանը. ուսումնական հաստատություններում, ուժային կառույցներում, ԱԺ-ում և այլ պետական հիմնարկներում կիրականացվեն թեստավորումներ, որպեսզի մեր քաղաքացիներն իմանան, որ պատահականության սկզբունքով ստիպված կլինեն թեստավորվել։ Սա նույնպես կբերի կանխարգելման, այսինքն՝ քաղաքացին, պաշտոնյան կամ ուսհաստատությունում սովորող աշակերտը կամ ուսանողը պետք է իմանա, որ պատահականության սկզբունքով կարող է ընտրվել»,-ասաց նա։

 

Հայկ Սարգսյանը նշեց, որ մեր քաղաքացիները կմտածեն արժե՞ օգտագործել թմրամիջոց, թե՞ ոչ․

 

«Հայտնաբերվելու դեպքում դա բացասական խնդիրներ կառաջացնի։ Հանձնարականը տրվել է ՆԳՆ-ին և Առողջապահության նախարությանը, և առաջիկայում կարգերը կսահմանվեն»,-ասաց Սարգսյանը։