Հայաստանը դեռ չի կատարել վարչապետի, նախագահի, ԱԺ նախագահի ծախսերը բացելու ԵԽ-ի պահանջը


Հայաստանը դեռ չի կատարել վարչապետի, նախագահի, ԱԺ նախագահի ծախսերը բացելու ԵԽ-ի պահանջը
Մայիս 5 14:18 2025

Հայաստանի կառավարությունը շարունակում է փակ պահել վարչապետի, նախագահի ու ԱԺ նախագահի արարողակարգային, տրանսպորտային, կեցության ծախսերը՝ չնայած ԳՐԵԿՈ-ն՝ Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խումբը, պահանջում է թափանցիկ դարձնել այդ ծախսերը, գրում է azatutyun.am-ը։

 

Հայաստանում նախագահի, վարչապետի ու ԱԺ նախագահի արարողակարգային բնույթի ծախսերը դարձան գաղտնի 2016-ի դեկտեմբերին՝ անվտանգության պատրվակով։ Մինչ այդ հրապարակումներ էին եղել, որ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը պետական օդանավով մեկնել էր գործարար Սամվել Կարապետյանի որդու հարսանիքին, կամ՝ մասնակցել Մոսկվայում Արա Աբրահամյանի ծննդյան արարողությանը՝ դարձյալ պետական օդանավով։ 2013-ին ընդդիմադիր պատգամավորները կոշտ քննադատել էին նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին՝ 200 հազար դոլարով երեք հատուկ չվերթ կազմակերպելու համար։ Չնայած թափանցիկության ու հաշվետվողականության խոստումներին՝ հեղափոխությունից հետո իշխանության եկած «Քաղաքացիական պայմանագիրը» դեռ քայլեր չի ձեռնարկել այս ծախսերը թափանցիկ դարձնելու ուղղությամբ։ Ավելին, 2019-ին մեծամասնությունը մերժեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագիծը, որով այս գնումները հանրային հասանելիություն կստանային։

 

Հայաստանի իշխանությունները մինչ այժմ էլ շարունակում են կասկածելի նպատակահարմարությամբ ու արդյունավետությամբ ծախսեր իրականացնել՝ թաքնվելով Սերժ Սարգսյանի օրոք ընդունված օրենքի հետևում:

 

Նախագահի այցերի արժեքը՝ գաղտնիք

 

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը վերջին 6 ամսում 6 արտերկրյա այց է ունեցել՝ ապրիլի 26-ին Վատիկանում Հռոմի պապի հուղարկավորության արարողությունը չհաշված։ Խաչատուրյանը 2024-ի հոկտեմբերի 10-ին մեկնել է Թուրքմենստան, մասնակցել Մահթումկուլի Ֆրագիի 300-ամյակին նվիրված «Ժամանակների և քաղաքակրթությունների փոխկապակցվածությունը՝ խաղաղության և զարգացման հիմք» միջազգային համաժողովին։

աշխատանքներ, որքան է ծախսվել այդ աշխատանքների համար, որքան են կազմել առանձնատների էլեկտրաէներգիայի, ջեռուցման, սննդի ծախսերը և այլն։ Խուսափելով պատասխանել այս հարցերին՝ ՊՈԱԿ-ը դարձյալ վկայակոչել է գնումների մասին օրենքի այն կետը, որով վարչապետի, նախագահի, ԱԺ նախագահի սննդի, կեցության, տրանսպոտի, արարողակարգային ծախսերը գաղտնի են։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։