Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին


Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին
Մայիս 5 13:54 2025

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 5-ին ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

 

Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել երկկողմ, ինչպես նաեւ միջխորհրդարանական հարաբերություններին վերաբերող թեմաները:

 

Կողմերն անդրադարձել են նաեւ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի` Հայաստանի Հանրապետություն կատարելիք պաշտոնական այցին առնչվող օրակարգային հարցերին: