Ներքին գործերի փոխնախարար Արմեն Մկրտչյանը վստահեցնում է՝ ՆԳՆ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանին «քյասիբի ռադիո» չեն համարում։
«Ոչ, Ներքին գործերի նախարարությունում չեն համարում նման բան»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Մկրտչյանը նշեց, թե ոստիկանությունն իր ուժերի չափով փորձում է արձագանքել եղած դեպքերին։
«Իսկ առավել էֆեկտիվ աշխատելու համար ձեռնարկվում են միջոցներ»,- հավելեց նա։
Հիշեցնենք՝ 2024 թվականի նոյեմբերի 15-ի կառավարության նիստում Փաշինյանը զայրացել էր իրավապահ համակարգի ներկայացուցիչների վրա ու հայտարարել. «Լավ, ես կարող եմ մեկ, երկու, երեք, չորս տարի համբերել, բայց, հարգելի՛ գործընկերներ, իմ համբերության բաժակը լցվել է։ Բոլորիդ ուղիղ ասում եմ։ Կներեք, ոնց որ քյասիբի ռադիո լինեմ։ Սրա վերջը եկել է, ուղիղ եմ ասում։ Ես էլ բան չունեմ տալու, այն, ինչ ինձնից ուզել եք՝ տվել եմ»։