Գնացի ես, խոսում եմ, ցույց չեն տալիս, անջատում են. ԱԺ հանձնաժողովի նիստում ուրախ տրամադրություն է


Գնացի ես, խոսում եմ, ցույց չեն տալիս, անջատում են. ԱԺ հանձնաժողովի նիստում ուրախ տրամադրություն է
Մայիս 5 11:56 2025

«Ինձ օգնելու փոխարեն անընդհատ խանգարում եք, թողեք իմ հարցը ձևակերպեմ,  դուք էլ ձեր նիստը վարեք։ Ինձ էլ մի ընդհատեք, մի ստեղծեք պայման, որ ես շեղվեմ,  այլ բաներ խոսեմ, այլ բան ասեմ, ժամանակն էլ անարդյունավետ ծախսվի, հետևաբար, ինձ մի խանգարեք»,- ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստսում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը՝ դիմելով հանձնաժողովի նախագահ ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանին։

Նիստում առաջին ընթերցմամբ քննարկվում է կառավարության կողմից ներկայացված «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված փաթեթը,  հիմնական զեկուցողն է  էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Ավետիսյանը նշեց, որ արդար մրցակցությանը բերում է սպառողների իրավունքների պաշտպանության, բխում է  հենց սպառողների իրավունքների պաշտպանությունից, այստեղ վեճ չկա։

Բաբկեն Թունյանը զգուշացրեց Ավետիսյանին, որ վերջինս խոսում է,  ձայնը լսվում է, տեախցիկից դուրս է, չի երևում, փոխի  տեղը։

«Չեք երևում կադրում»,- ասաց Թունյանը։

«Ոչինչ, բան չկա, կարևորը ձայնս լսվի, կադրը պահեք պարոն Թունյանի վրա, թող ինքը շատ երևա»,- արձագանքեց Թ.Ավետիսյանը։

Նա նշեց, որ կարևոր է օրենքում կարգավորումների բարելավումը, բայց էլ ավելի կարևոր է, որ գետնի վրա կիրառվեն. «Իրավակիրառ պրակտիկան շատ հաճախ ուղղակի աղերս չունի կարավորումների հետ, թեկուզ լավարկված»։

Բաբկեն Թունյանն ընթացքում ասաց, որ ուղիղ եթերի հետ կապված խնդիր կա, ընդմիջում հայտարարեն, մինչև կարգավորվի։

«Հիմա պարոն Ավետիսյանի ասածները չի՞ հեռարձակվել»,- հարցրեց Թունյանը։

Ներկաները սկսեցին ծիծաղել։

«Գնացի ես։ Ես խոսում եմ, ցույց չեն տալիս, անջատում են։ Ես որ խոսում եմ, իմ խոսքն անջատում են։ Խնդիրը տեղը չէ, խնդիրը խոսացողն է»,- ասաց Ավետիսյանը։

Այնուհետև պարզվեց, որ ձայնը լսվել է, պատկերը չի երևացել։