Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալը Ռուսաստանի ռազմավարական դաշնակից հանդիսացող երկրի՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տալլինում ընթացող ասուլիսի ժամանակ, իր բացման խոսքում, ուղիղ կոչ արեց աջակցել Ուկրաինային և Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը։
«Մենք բոլորս պետք է ջանանք է՛լ ավելի աջակցել Ուկրաինային, որովհետև Ռուսաստանի կործանարար հարձակումները ցույց են տալիս, որ մենք պետք է է՛լ ավելի լավ, է՛լ ավելի վճռական աջակցենք Ուկրաինային և Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը»,- ասաց Էստոնիայի վարչապետ Միխալը։