Երևանի շինհրապարակում 2 տղամարդ էլեկտրահարվել ու տեղափոխվել են հիվանդանոց


Երևանի շինհրապարակում 2 տղամարդ էլեկտրահարվել ու տեղափոխվել են հիվանդանոց
Ապրիլ 22 19:44 2025

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 18-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Գյուրջյան 14/1 հասցեում հոսանքահարվելու հետևանքով «Էլեկտրահարություն» ախտորոշմամբ շտապօգնության 52 խումբը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխել 2 քաղաքացու։

Բուժօգնության տեղափոխվածները Երևանի բնակիչ 30-ամյա Արման Գ․-ն է և Արագածոտնի մարզի բնակիչ 37-ամյա Սամվել Գ․-ն։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։