Փաշինյանին իշխանությունից հեռացնելու ամենաիրատեսական միջոցն իմպիչմենտն է. Մամիջանյան


Փաշինյանին իշխանությունից հեռացնելու ամենաիրատեսական միջոցն իմպիչմենտն է. Մամիջանյան
Ապրիլ 16 18:17 2025

«Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու գործընթացն, առանց փողոցային պայքարի, բացառապես ընդամենը բառ է»,- ԱԺ-ում լրագրողների հետ զույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

Նա նշեց, որ ՀՀԿ-ն համարել է և համարում է Փաշինյանին իշխանությունից հեռացնելու բոլոր իրատեսական, հնարավոր միջոցները, որոնցից ամենաիրատեսական, իրենց կարծիքով,  իմպիչմենտն է, անհրաժեշտ է օգտագործել. «Ես գրեթե կասկած չունեմ, որ հասարակական լայն կոսնոլիդացիայի պարագայում լիովին իրասեական, լուծելի խնդիր է»։

«2026 թ. ընտրությունները ՀՀԿ գրասենյակում այս պահին որևէ կերպ չեն քննարկվում, մենք դրանով չենք ապրում, մեր նպատակը Փաշինյանի մոտ  ընդդիմություն աշխատելը չէ, մեր նպատակն է Փաշինյանին իշխանությունից հեռացնելը»,- ասաց նա։