Հօգուտ ՀՀ-ի բռնագանձվել են շուրջ 830 մլն դրամ արժեքով Երևանում գտնվող տարածք և հողամաս. Փաշինյան


Հօգուտ ՀՀ-ի բռնագանձվել են շուրջ 830 մլն դրամ արժեքով Երևանում գտնվող տարածք և հողամաս. Փաշինյան
Մայիս 14 11:53 2025

«Դատարանի վճռով հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձվել են Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի 25/3 հասցեում գտնվող 25,6 քմ մակերեսով տարածքը և բնակավայրերի նշանակություն ունեցող 1,42609 հա մակերեսով հողամասը՝ որպես ապօրինի ձեռք բերված գույք: Շուկայականին մոտարկված արժեքը՝ 830,847,411 դրամ»,- այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։