Նախանձություն կա մեջներն ընդդեմ Աննա Հակոբյանի, պետք է տեսնեք՝ իրեն ոնց են սիրում. ՔՊ-ական պատգամավոր


Նախանձություն կա մեջներն ընդդեմ Աննա Հակոբյանի, պետք է տեսնեք՝ իրեն ոնց են սիրում. ՔՊ-ական պատգամավոր
Մայիս 14 14:52 2025

«Երեկ այստեղից խոսվեց առաջին տիկին Աննա Հակոբյանի մասին, ինչ որ բառեր էին օգտագործում այստեղ, հարիր չէր ԱԺ պատգամավորուհուն»,- Ազգային ժողովի նիստում ունեցած ելույթում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանը։

Այնուհետև նա շարունակեց. «Անկեղծ ասած նախանձություն կա մեջներն ընդդեմ տիկին Հակոբյանի։ Տիկին Հակոբյանը երբ գալիս է մարզեր «Կրթվելը  նորաձև է» շրջանակներում, ուղղակիորեն պետք է տեսնեք՝ ինչպես են իրեն դիմավորում, իրեն ոնց են սիրում։

Օղորմած տատս էր ասում՝ էշն ինչ գիտի,  նուշն ինչ է, դե անկիրթ մարդիկ չգիտեն՝ կրթվելու իմաստը որն է»։

Մանրամասն՝ տեսանյութում։