Սիրելի ընդդիմադիր կին պատգամավորներ, հանգիստ կարող եք շրջազգեստ հագնել ու գնալ Գյումրի, ՔՊ-ն կսանձի ձեր քաղաքական իդեալի բոլոր կրքերը. Վահագն Ալեքսանյան (Տեսանյութ)


Սիրելի ընդդիմադիր կին պատգամավորներ, հանգիստ կարող եք շրջազգեստ հագնել ու գնալ Գյումրի, ՔՊ-ն կսանձի ձեր քաղաքական իդեալի բոլոր կրքերը. Վահագն Ալեքսանյան (Տեսանյութ)
Ապրիլ 16 17:35 2025

ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը կարծում է, թե ընդդիմությունը քաղաքապետ ընտրելով Վարդան Ղուկասյանին, Գյումրուն այս գարնանը պարգևեց խմբակային բռնաբարությունների, սպանությունների ու քրեական գործերի յուրատեսակ բուկետ։

«Այդ բուկետը նվիրելու ճանապարհին անցաք ամեն հնարավորի վրայով»,- ԱԺ-ում այս մասին հայտարարեց նա։

Այունամենայնիվ, ՔՊ-ականը կին պատգամավորներին կոչ արեց հանգիստ շրջազգեստ հագնել ու Գյումրի գնալ։

«Սիրելի ընդդիմադիր կին պատգամավորներ, հանգիստ կարող եք գնալ Գյումրի, կարող եք Գյումրիում շրջազգեստ հագնել, ի ուրախություն ձեզ՝ ՔՊ-ն Հայաստանում իշխանություն է ու ձեր քաղաքական իդեալի բոլոր կրքերը կսանձվեն պետության ողջ լծակներով»,- հայտարարեց նա։

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն էլ հավելում արեց. «Ասեմ ավելին՝ Դաշնակցության տղամարդ ներկայացուցիչներն էլ կարող են հանգիստ զուգարան գնալ»։

Հիշեցնենք՝ Վարդան Ղուկասյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր. «Աղջիկները կթողե՞ն մեղք չգործեմ, գեղեցիկ հագած, ոտքերը բաց, տղամարդկանց գայթակղության պատճառ են հանդիսանում»։