Գյումրիի օրինակով պետք է արձանագրել նաև, որ ընդդիմադիր տարբեր ուժերի միավորումը անհնարին չէ. Գառնիկ Դանիելյան


Գյումրիի օրինակով պետք է արձանագրել նաև, որ ընդդիմադիր տարբեր ուժերի միավորումը անհնարին չէ. Գառնիկ Դանիելյան
Ապրիլ 16 13:30 2025

Սիրելի՛ հայրենակիցներ, քիչ առաջ Վարդան Ղուկասյանը միաձայն ընտրվեց Գյումրիի քաղաքապետ, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանը։

«Սա միասնական ընդդիմության հաղթանակն էր, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ բոլորիս։

Հարկ է նշել, որ սա տեղի ունեցավ, նախևառաջ, մեր գյումրեցի հայրենակիցների կամքի ու վճռականության շնորհիվ։ Գյումրեցին որոշեց, որ այլևս իշխող խմբակը վերարտադրվելու հնարավորություն չպիտի՛ ունենա։

Գյումրիի օրինակով պետք է արձանագրել նաև, որ ընդդիմադիր տարբեր ուժերի միավորումը անհնարին չէ․ մենք կարող ենք թողնել բոլոր տարակարծությունները և համախմբվել մեկ օրակարգի շուրջ։

Մաղթում եմ, որ Փարաքարում և Գյումրիում ընդդիմության գրանցած հաղթանակները վարակիչ լինեն ողջ ՀՀ-ի համար, և մեր ազգային միասնության շնորհիվ կարողանանք, ի վերջո, ազատվել երկիրը կործանման տանող իշխանություններից»։