Արմեն Գրիգորյանը ՀՀ-ԵՄ հարաբերությունների հեռանկարները քննարկել է Կայա Կալլասի գրասենյակի ղեկավարի հետ


Արմեն Գրիգորյանը ՀՀ-ԵՄ հարաբերությունների հեռանկարները քննարկել է Կայա Կալլասի գրասենյակի ղեկավարի հետ
Ապրիլ 15 23:35 2025

ԱԽ գրասենյակը հաղորդագրություն է տարածել․

«Բրյուսել կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասի գրասենյակի ղեկավար Վիվիան Լունելայի հետ:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների ներկա ընթացքը և զարգացման հեռանկարները:

Կողմերը նաև մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային անվտանգային իրավիճակի վերաբերյալ: ԱԽ քարտուղարը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող ջանքերը Հարավային Կովկասում հաստատելու կայուն և հարատև խաղաղություն»: