Մալխաս Ամոյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն


Մալխաս Ամոյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն
Ապրիլ 12 22:04 2025

Սլովակիայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը կարիերայում չորրորդ անգամ արժանացել է չեմպիոնի կոչմանը՝ եզրափակչում 3։1 հաշվով վստահ առավելության հասնելով Վրաստանի ներկայացուցիչ Ռամազ Զոյձեի նկատմամբ։

 

Փարիզի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն Մալխաս Ամոյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ ժամանակից շուտ 9:0 հաշվով առավելության էր հասել աշխարհի և Եվրոպայի փոխչեմպիոն, Լեհաստանի ներկայացուցիչ Մատեուշ Բենրատեկի նկատմամբ: Քառորդ եզրափակչում Ամոյանը 7:2 հաշվով հաղթել էր Մոլդովայի ներկայացուցիչ Ալեքսանդր Սոլովեյին, իսկ կիսաեզրափակչում 5։1 հաշվով ուժեղ էր գտնվել Բուլղարիան ներկայացնող Հայկ Մնացականյանից: