Մարմնամարզության Աշխարհի գավաթում Արթուր Դավթյանը դուրս է եկել եզրափակիչ


Մարմնամարզության Աշխարհի գավաթում Արթուր Դավթյանը դուրս է եկել եզրափակիչ
Ապրիլ 11 20:09 2025

Խորվաթիայի Օսիջեկ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության Աշխարհի գավաթի չորորդ փուլում Հայաստանի ներկայացուցիչ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը դուրս է եկել հենացատկի վարժության եզրափակիչ:

 

Որակավորման փուլում Դավթյանը վաստակել է 14,683 միավոր։