Հիմա էլ բժշկական կենտրոններին են զրկում պետական պատվերից․ Ծաղիկ Վարդանյան


Հիմա էլ բժշկական կենտրոններին են զրկում պետական պատվերից․ Ծաղիկ Վարդանյան
Ապրիլ 10 21:32 2025

Ծաղիկ Վարդանյանը գրում է․

«Հիմա էլ բժշկական կենտրոններին են զրկում պետական պատվերից:

Պետական պատվեով բուժօգնություն ստանալու համար առողջապահության նախարարությունը բժշկական կենտրոնների թույլտվությունները դեռ նոր է տալիս:

Վարչապետի բարձրաձայնած միտքը , որ պետական պատվերի գումարները գնում են բուժառուի հետևից, իրականության մեջ կերպարանափոխվել է և շրջադարձային հակառակ ձևով է կիրառվում:

Տարիներով պետական պատվեր մատուցած բժշկական կենտրոններին մի շարք ծառայություններ մերժում են՝ պատճառաբանելով, թե մոտ տեղակայված այլ բժշկական կենտրոնում արդեն այդ ծառայությունը պետպատվերով է:

Ուղղորդումը «պոզով պոչով չի», հենց այսպես է լինում:

Իսկ երբ Ուիգմորին առանց աշխատանքային փորձի միանգամից պետական պատվեր էին տալիս և 600 մլն գումար, շրջապատում մանական ծառայություն մատուցող բժշկական կենտրոն չկար՞:

ՀՀ առողջապահության նախարարություն, առաջին անգամ պետական պատվերի համար դիմած բժշկական կենտրոններին ինչո՞ւ եք համատարած մերժում:

Ստացվում է, որ օֆերտայի պայմանագրի շրջանակներում բուժառուն պարտադրված է ձեր որոշած բժշկական կենտրոններում բուժօգնություն ստանալ:

Նիկոլ Փաշինյան, փաստորեն պետպատվերը բժշկական կենտրոնին կապելու պրակտիկան չի վերացել՝ առողջապահության նախարարությունն է որոշում, ով որտեղ բուժվի և երբ:

Հ.Գ. Ամեն հաջորդ փոփոխություն առողջապահական համակարգը դարձնում է ավելի քարանձավային, պեդանտ, մենաշնորհային»: