Բաքվում 2020 թվականից գերության մեջ գտնվող շուրջ 80 հայ է անհետացել. Սիրանուշ Սահակյան


Բաքվում 2020 թվականից գերության մեջ գտնվող շուրջ 80 հայ է անհետացել. Սիրանուշ Սահակյան
Ապրիլ 10 16:50 2025

Ադրբեջանում 2020 թվականից գերեվարման մեջ գտնվող շուրջ 80 հայ ենթարկվել է բռնի անհետացման։ «Բաքվում պահվող հայ գերիների ու նրանց վերադարձի ուղիների» թեմայով քննարկման ժամանակ այս մասին ասել է իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը, գրում է Սպուտնիկ Արմենիան։

 

Ըստ պաշտոնական տվյալների` Բաքվում պահվում է 23 հայ, որոնցից 5-ը գերեվարվել են 2020 թվականին, իսկ մնացածը` 2023 թվականին։ 23 անձից 7-ի մասով արդեն իսկ դատավարություններն ավարտվել են, կան մեղադրական վճիռներ։

 

«Գերիների խնդրին մենք 2 դիտանկյունից ենք մոտենում, որոնցից կարևորագույնը ազատ արձակման հարցն է, բայց մինչ այդ՝ պահման պայմաններն են. պետք է նրանց իրավունքները հարգվեն։ Գերիների հիմնախնդիրը կապված է հենց բռնի անհետացման խնդրի հետ։ Եղել են դեպքեր, երբ շուրջ 80 հայ ենթարկվել է բռնի անհետացման։ Մենք ունենք մարդկային ճակատագրեր, որոնք շարունակում են մնալ անհայտության մեջ», - նշել է Սահակյանը