Լրագրողն այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանին հարց ուղղեց, թե ինչո՞ւ են իրեն համարում «թրքասեր»։
«Ո՞վ է ասում, որ ես թրքասեր եմ, մի հատ կասե՞ք»,- հետաքրքրվեց Մելիքբեկյանը, լրագրողն էլ արձագանքեց՝ «հանրության մեջ նման ընկալում կա»։
«Ես չգիտեմ, թե ինչ է նշանակում թրքասեր։ Ես միայն ՀՀ քաղաքացի եմ, ես վստահ եմ, որ ես շատ սիրում եմ Հայաստանը, հայաստանցիներին ու իմ գործունեության ընթացքում դա շատ լավ երևում է, ՈՒԵԱՖ-ում ու ՖԻՖԱ-ում դա շատ լավ գիտեն»,- հայտարարեց նա։
Մելքիբեկյանը պնդում է, որ ամեն կերպ պահում է Հայաստանի շահերը ու աշխատում է Հայաստանի համար։