Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանն առաջինն է շահագրգռված, որ Հայաստանը 2050 թվականից էլ շուտ լինի Եվրոպայի կամ Աշխարհի առաջնության մրցանակակիր։
«Մինչև 2050 թվականը շատ ժամանակ կա, ես առաջին շահագրգռվածն եմ, որ Հայաստանը 2050 թվականից էլ շուտ լինի մրցանակակիր»,- լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց նա՝ նշելով, որ այդ ամենի համար անհրաժեշտ է շատ քայլեր անել։
Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր հայտարարել՝ մինչև 2050 թվականը ֆուտբոլի Հայաստանի հավաքականը պետք է դառնա Աշխարհի կամ Եվրոպայի առաջնության մրցանակակիր։