Գեղարքունիքում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել


Գեղարքունիքում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել
Ապրիլ 9 11:51 2025

«Հրապարակ»-ը հայտնել է, որ երեկ գիշեր Գեղարքունիքի մարզում ականի պայթյունից վնասվածք է ստացել զինվորականներից մեկը:

 

Զինվորականը պատահաբար կանգնել է ականի վրա և տեղի ունեցած պայթյունի հետևանքով կորցրել ոտքը: Վիրավոր զինվորականին տեղափոխել են Երևան:

 

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանն Aysor.am-ի հետ զրույցում ասաց, որ որ զինծառայողի կյանքին վտնագ չի սպառնում։

 

«Ականապայթյունային վնասվածք ստացած ՊՆ N զորամասի զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, գտնվում է հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ»,- նշեց Արամ Թորոսյանը։