Հանրայինի կողմից Բաքվում պահվող հայերի դատավարությանը չանդրադառնալը մտահոգիչ է, բայց մենք որևէ լծակ չունենք միջամտելու. ՀՌՀ նախագահ


Հանրայինի կողմից Բաքվում պահվող հայերի դատավարությանը չանդրադառնալը մտահոգիչ է, բայց մենք որևէ լծակ չունենք միջամտելու. ՀՌՀ նախագահ
Ապրիլ 8 16:51 2025

«Գիտեմ խնդրի մասին, կիսում եմ մտահոգությունը, բայց ուզում եմ հստակ հասկանանք բոլորիս լիազորությունների սահմանները։ Հանրային հեռուստաընկերությունն ունի իր կառավարող մարմինը, դա հանրային հեռարձակողի խորհուրդն է, և մենք իրենց բովանդակային վեճերի կամ բովանդակության մեջ խառնվելու իրավունք չունենք։ Մենք, ընդհանրապես, խմբագրական քաղաքականության միջամտելու իրավունք չունենք»,- ասաց նա:

 

Ըստ ՀՌՀ նախագահի՝ իրենց իրավունքը սահմանափակվում է օրենսդրությամբ:

 

«Օրենսդրությամբ մեջ գրված չի, որ այս կամ այն հեռուստաընկերությունը պարտավոր է այս կամ այն բանը ցույց տալ։ Չգիտեմ՝ ճիշտ է, թե՝ սխալ: Մենք որևէ լծակ չունենք: Դա օրենսդրական խախտում չի, իհարկե, շատ ճիշտ կլինի, որ այդ ամեն ինչը լուսաբանվի, մտահոգությունը կիսում եմ»,- ասաց նա: