Վարդան Ղուկասյանը ամենատարեց ավագանին է. նա կվարի առաջին նիստը


Վարդան Ղուկասյանը ամենատարեց ավագանին է. նա կվարի առաջին նիստը
Ապրիլ 14 11:39 2025

Մարտի 16 ի առաջին նիստում ավագանին ընտրելու է քաղաքապետ։ Առաջին նիստը կվարի ավագանու անդամներից սմենատարեցը' ՀԿԿ թեկնածու Վարդան Ղուկասյանը։

Առաջին նիստում քաղաքապետ կընտրվի պարզ մեծամասնությամբ այսինքն 17 անդամի քվեով։ Չընտրվեկու դեպքում նիստը կշարունակվի հաջորդ օրը։ Քաղաքապետ կընտրվի հարաբերական մեծամասնություն հավաքած թեկնածուն։ Սա նշանակում է, որ եթե ներկա լինեն ավագանու անդամի առնվազն 17 անդամ, ապա ներկաների մեծամասնության ձայնը ստացած թեկնածուն կընտրվի քաղաքապետ։

Նկատենք, որ ՔՊ ցուցակը ղեկավարող Սարիկ Մինասյանը չի հրաժարվել մանդատից։ Կարելի է ենթադրել, որ հավանաբար նա էլ կառաջադրվի որպես քաղաքապետի թեկնածու։

Մանդատները առաջինը ստացան Կունիստսկան կուսակցության անդամները։ Ապա «Իմ հզոր» համայնքը։ Ըստ սահմանված կարգի այսօր ամբողջ օրը եւ վաղը թեկնածուները կարող են վերցնել մանդատները։

Հետագա ինքնաբացարկ որի հարցը կա գավերվի հետեւյալ կերպ։ Ավագանու անդամները ինքնաբացարկի դիմում կներկայացնեն ոչ թե ընտրատարածքային, այլ համայնքի ընտրված ղեկավարին։

Irakanum.am