Հայաթափված Ստեփանակերտում միջազգային ֆորում է անցկացվում․ Լուսանկարներ


Հայաթափված Ստեփանակերտում միջազգային ֆորում է անցկացվում․ Լուսանկարներ
Ապրիլ 8 14:04 2025

Էթնիկ զտման ենթարկած Ստեփանակերում Ադրբեջանը միջազգային քաղաքական ֆորում է անցկացնում։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ «Դեպի նոր աշխարհակարգ» թեմայով միջազգային ֆորումն անցկացվում է Արցախի պետական համալսարանում, որը Բաքուն անվանափոխել է  «Ղարաբաղի» համալսարան։ 

Նշվում է, որ ֆորումին մասնակցելու են ավելի քան 80 միջազգային փորձագետներ և վերլուծական կենտրոնների ներկայացուցիչներ՝ 44 երկրներից։