Մի քանի օրվա դադարից հետո Խոզնավարում կրկին կրակոցներ են լսվել


Մի քանի օրվա դադարից հետո Խոզնավարում կրկին կրակոցներ են լսվել
Ապրիլ 6 11:30 2025

Այս գիշեր Սյունիքի մարզի սահմանային Խոզնավար գյուղում կրկին կրակոցներ են լսվել։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց Խոզնավարի վարչական ղեկավար Վահան Զաքյանը։

 

«Մի քանի օրվա դադարից հետո այս գիշեր կրկին կրակոցներ են լսվել, գյուղի ուղղությամբ չէին կրակոցները»,–հավելեց նա։